Վաճառքի խորհրդատու
Կազմակերպություն
Տոյոտա Երևան ՍՊԸ
Ոլորտ
Աշխատավայրի Հասցե
Դիմելու Վերջնաժամկետ
Մարքեթինգ և Վաճառքներ
Երեւան, Հայաստան
11/02/2026
Պարտականություններ
- Տրամադրել խորհրդատվություն հաճախորդներին մեքենայի գնման վերաբերյալ` հեռախոսով և ցուցասրահում
- Կազմակերպել մեքենայի փորձնական վարում
- Կնքել վաճառքի պայմանագրեր,
- Աջակցել հաճախորդներին գործարքի բոլոր փուլերում
- Իրականացնել ավտոմեքենաների հանձնում
- Կազմել և ներկայացնել հաշվետվություն կատարված վաճառքների վերաբերյալ
- Կատարել իր անմիջական ղեկավարի և այլ վերադաս անձանց ծառայողական հանձնարարությունները
Պահանջվող Հմտություններ
- Հաղորդակցվելու հմտություններ
- Թիմում աշխատելու կարողություն, պատասխանատվության բարձր զգացում
- Համակարգչային բազային ծրագրերի տիրապետում
- Օտար լեզուների (անգլերեն, ռուսերեն) բավարար տիրապետում
- Աշխատանքային փորձը վաճառքների ոլորտում ցանկալի է
Դիմելու Գործընթաց
Ինքնակենսագրականը (CV) նկարով ուղարկել
info@toyota.am էլեկտրոնային հասցեին։
Խնդրում ենք Ձեր դիմումի մեջ նշել, որ տեղեկացել եք այս աշխատանքի մասին MyJob.am կայքից:
Հավելյալ Տեղեկություններ
Աշխատանքային ժամեր՝ երկուշաբթի - ուրբաթ՝ 09։00 -18։00
Շաբաթ՝ 09։00 -15։00
Հասցե՝ Երևան, Ծովակալ Իսակովի 22