Ճարտարագետ / Տեխնիկական վաճառքիմասնագետ
Կազմակերպություն
ԿՆԱՈՒՖ Արմենիա ՍՊԸ
Ոլորտ
Աշխատավայրի Հասցե
Դիմելու Վերջնաժամկետ
Իրավագիտություն
Երևան,Հայաստան
10/01/2026
Պարտականություններ
- Հաղորդակցվել և համագործակցել պետական մարմինների (Շինարարական կոմիտե, Կրթության նախարարություն), նախագծային և շինարարական կազմակերպությունների և ճարտարապետների հետ՝ չոր պատերի համակարգերի, նյութերի, չափորոշիչների և շինարարական նորմերի ու կանոնների հետ կապված հարցերի շուրջ
- Հաղորդակցվել և համագործակցել կրթական կազմակերպությունների (համալսարաններ, քոլեջներ և այլն) հետ՝ ճարտարապետների, քաղաքացիական ինժեներների և չոր պատերի համակարգերի տեղադրողների բարձրագույն և նախնական մասնագիտական կրթության հետ կապված հարցերի շուրջ
- Հավաքել տեղեկատվություն հաճախորդների և նախագծերի վերաբերյալ
- Տեխնիկական աջակցություն դիլերներին, հաճախորդներին, ճարտարապետներին և տեղադրողներին՝ տրամադրելով տեխնիկական տեղեկատվություն և առաջարկելով համապատասխան KNAUF համակարգեր, նյութեր և լուծումներ
- Ուսումնասիրել և վերլուծել կատարված աշխատանքի, տեխնիկական տվյալների, ցուցանիշների և արդյունքների վերաբերյալ տեղեկատվությունը, համակարգել և ամփոփել դրանք, կատարել անհրաժեշտ հաշվարկներ
- Մշակել և պատրաստել աշխատանքային գրաֆիկներ, պատվերներ, դիմումներ, հրահանգներ, բացատրական նշումներ, քարտեզներ, գծագրեր, այլ տեխնիկական փաստաթղթեր, ինչպես նաև հաստատված ձևերի վերաբերյալ հաշվետվություններ
- Հավաքագրել մարքեթինգային տեղեկատվություն շուկայից և վաճառքի կետերից
- Կատարել ընկերության գործադիրի կողմից հանձնարարված այլ առաջադրանքներ
Պահանջվող Հմտություններ
- Ճարտարագիտական կրթություն (ինժեներ-շինարար), բակալավրի կամ մագիստրոսի աստիճան
- Հայերեն, ռուսերեն բանավոր և գրավոր գերազանց հմտություններ: Անգլերենի իմացությունը կդիտվի որպես առավելություն
- Համակարգչային գերազանց իմացություն՝ ներառյալ Microsoft Office ծրագրակազմի (Excel, Word և Outlook) ծրագրեր: Auto CAD, Revit ծրագրերի իմացությունը կդիտվի որպես առավելություն
- Ինքնուրույն աշխատելու ունակ անձ բարձր պատասխանատվության զգացումով, ամբողջական նվիրվածությամբ, ով չափազանց ուշադիր է մանրուքների նկատմամբ
- Անձնական կարգապահություն, բարոյական վարք և գործողությունների արդյունավետություն
- Խնդիրներ լուծելու և որոշումներ կայացնելու հմտություններ
- Թիմային աշխատակից ՝ լավ հաղորդակցման, բանակցությունների և միջանձնային հմտություններով
- Մոտիվացված, եռանդուն, գործնական, ճնշման տակ և ինքնուրույն աշխատելու ունակությամբ
-Արդյունքների համար աշխատող բազմակողմանի զարգացած մարդ՝ բազմաֆունկցիոնալ աշխատանքի կատարման ունակությամբ
- Լավ առողջական վիճակ, ֆիզիկական աշխատանք կատարելու ունակություն և պատրաստակամություն
- Նախորդ աշխատանքային փորձը նման պաշտոնում կդիտվի որպես առավելություն
- B կարգի վարորդական իրավունք ՝ առնվազն 3 տարվա վարորդական փորձով
Դիմելու Գործընթաց
Բոլոր հայտերը պետք է ներկայացվեն հայերեն կամ անգլերեն կամ ռուսերեն լեզուներով՝ MS Word կամ Adobe PDF ձևաչափով:
Դիմումը պետք է պարունակի հետևյալ տեղեկությունը.
- Ընթացիկ ինքնակենսագրություն ` դիմողի 3x4 չափի լուսանկարով ։
Դիմումները պետք է ուղարկել մինչև վերջնաժամկետը ՝
info-am@knauf.com էլ. հասցեին։ Խնդրում ենք նամակի վերնագրում նշել պաշտոնի անվանումը («Ճարտարագետ/Տեխնիկական Վաճառքի Մասնագետ»):
Վերջնաժամկետից հետո ստացված դիմումները չեն դիտարկվի:
Խնդրում ենք Ձեր դիմումի մեջ նշել, որ տեղեկացել եք այս աշխատանքի մասին MyJob.am կայքից:
Հավելյալ Տեղեկություններ
ԸՆԿԵՐՈԹՅԱՆ ՄԱՍԻՆ
ԿՆԱՈՒՖ Արմենիա ՍՊԸ-ն շինանյութ արտադրող գերմանական ԿՆԱՈՒՖ ընկերության պաշտոնական ներկայացուցիչն է Հայաստանում: 1932 թվականին Գերմանիայում հիմնադրված ԿՆԱՈՒՖ ընկերությունը գիպսաստվարաթղթե սալերով, ցինկապատ պրոֆիլներով և չոր շինարարական համակարգերի համաշխարհային առաջատար արտադրող է: Լրացուցիչ տեղեկությունների համար այցելեք՝ www.knauf.com.
ԱՇԽԱՏԱՆՔԻ ՊԱՅՄԱՆՆԵՐԸ
Լրիվ հաստիքով (օրական 8 ժամ, շաբաթական 5 օր): Գտնվելու վայրը ՝ Հայաստան, Երևան։ Վարձատրությունը՝ սկսած 300,000 ՀՀ դրամից (hաշվարկային) մինչև 500,000 դրամ (hաշվարկային) ` կախված գիտելիքներից և հմտություններից։
ԱՇԽԱՏԱՆՔԻ ՆԿԱՐԱԳԻՐԸ
«ԿՆԱՈՒՖ Արմենիա» ՍՊԸ-ն փնտրում է մոտիվացված, ակտիվ պրոֆեսիոնալ թեկնածու առավելագույն անձնական ներգրավվածությամբ Ճարտարագետ/Տեխնիկական Վաճառքի Մասնագետ պաշտոնի համար: Ճարտարագետը/Տեխնիկական Վաճառքի Մասնագետը կներգրավվի ընկերության բոլոր ինժեներական գործողությունների իրականացման մեջ: Բացի այդ, Ճարտարագետը/Տեխնիկական Վաճառքի Մասնագետը պետք է կատարի աշխատանքներ՝ կապված շուկայի ուսումնասիրության, ապրանքների վաճառքի աջակցության և հաշվետվությունների հետ:
Կցված Ֆայլ