Մաթեմատիկայի մասնագետ AMAA-ի ք. Երևանի «Շող» ցերեկային կենտրոնում

Կազմակերպություն
Ամերիկայի Հայ Ավետարանչական Ընկերակցություն (AMAA) Հայաստան
Ոլորտ
Աշխատավայրի Հասցե
Դիմելու Վերջնաժամկետ
Բանկային Գործ, Ֆինանսներ և Հաշվապահություն
Երևան, Հայաստան
01/01/2026
Պարտականություններ
Մաթեմատիկայի մասնագետը ապահովում է ուսուցման բարձր որակ երեխաների համար: Օգնում է դասապատրաստմանը, ապահովում է մաթեմատիկական մտածողության զարգացում երեխաների մոտ՝ տրամաբանական ունակությունների, խնդիր լուծելու հմտությունների և թվաբանական հիմնական գիտելիքների ձևավորման և ինտերակտիվ ուսուցման միջոցով միջոցով։ Մաթեմատիկայի մասնագետը անմիջապես հաշվետու է կենտրոնի համակարգողին։ - Մաթեմատիկայի ուսումնական ծրագրերի մշակում՝ համապատասխան տարիքային խմբի համար - Դասընթացների անցկացում՝ playful learning / խաղային ուսուցման մեթոդներով - Թվաբանական, տրամաբանական և երկրաչափական մտածողության զարգացում։ - Սահմանված ուսումնական նպատակների ու չափորոշիչների իրականացման ապահովում։ - Երեխաների առաջադիմության գնահատում և անհատական մոտեցումների կիրառում։ - Կենտրոնում երեխաների տնային հանձնարարությունների պատշաճ և ժամանակին իրականացում՝ անհատական մոտեցման ցուցաբերմամբ - Երեխաների գիտելիքների նախնական, ընթացիկ և վերջնական գնահատում՝ թեստավորման և դիտարկման միջոցով, համապատասխան ֆայլերի լրացում և գրառումների կատարում - Կրթադաստիարակչական աշխատանքի ընթացքում երեխաների մեջ բարձր բարոյական արժեքների սերմանում - Դասամատյանների ճշգրիտ և ժամանակին լրացում - Թեմատիկ պլանների, մատուցվող նյութի եւ դասավանդման մեթոդների մշակում և կազմում, ինչպես նաեւ դասընթացների որակի բարձրացմանն ուղղված այլ գործառույթներ ​- Անհրաժեշտության դեպքում առարկայի դասավանդման օրացույցային ծրագրի մշակում - Համագործակցություն թիմի մյուս մասնագետների հետ՝ համապարփակ զարգացման ապահովման համար։ ​- Թիմային քննարկման արդյունքում կենտրոնի շահառուների և նրանց ծնողների մասին տեղեկատվություն ստանալու դեպքում գաղտնիության պահպանում - Կենտրոնի համակարգողի հանձնարարությամբ, կենտրոնի աշխատանքների հետ կապված այլ հանձնարարականների կատարում
Պահանջվող Հմտություններ
- Բարձրագույն կրթություն մանկավարժության ոլորտում (մաթեմատիկա) - Մանկավարժության ոլորտում աշխատանքային փորձը ցանկալի է - Համակարգչային վարժ հմտություններ, ներառյալ՝ Microsoft Word, Excel և Power Point - Հայաստանի երեխաների պաշտպանության, կրթության և սոցիալական ոլորտների իմացություն - Նորարարական մտածողություն - ​Ազնվության, վստահելիության, նվիրվածության եւ խանդավառությամբ աշխատելու անձնային բարձր հատկանիշներ, որոնք կծառայեն ծրագրի առաքելության իրականացմանը - ​Խմբում աշխատելու և համագործակցության գերազանց հմտություններ ​- Անվերապահ դրական վերաբերմունք շահառուների նկատմամբ ​- Բարդ իրավիճակներում արագ կողմնորոշում ​- Հաղորդակցման հմտություններ ​- Աշխատասիրություն, նվիրվածություն և սրտացավություն ​- Միջանձնային լավ հարաբերություններ կառուցելու հմտություններ ​- Վստահելիություն ​- Նախաձեռնելու կարողություն ​- Գաղտնապահություն ​- Ինքնավստահություն ​- Նպատակամղվածություն ինքնազարգացման գործում - Պահանջվող թեկնածուի մակարդակը - Ավագ - Մասնագիտական Հմտություններ - Մանկավարժական մատուցում - Երեխաների հետ շփվելու կարողություն - Սոցիալական մանկավարժություն - Ինքնակազմակերպվելու հմտություն - Սոցիալական հոգեբանություն - Անձնական հմտություններ - Ճկունություն - Ուշադիր - Ներկայացման հմտություններ - Ստեղծարար մտածողություն - Տրամաբանական մտածողություն - Թիմում աշխատելու ունակություն - Աշխատասիրություն - Պատասխանատվության զգացում - Անձնական կարգապահություն - Պարտաճանաչություն - Հատուկ թեգեր - Նորավարտին հարմար - Բակալավրի աստիճան - Մագիստրոսական աստիճան
Դիմելու Գործընթաց
Հետաքրքրված թեկնածուներին խնդրում ենք CV-ն ուղարկել HR@amaa.am հասցեին և առարկա դաշտում նշել հաստիքի անվանումը: Խնդրում ենք Ձեր դիմումի մեջ նշել, որ տեղեկացել եք այս աշխատանքի մասին MyJob.am կայքից:
Հավելյալ Տեղեկություններ
Աշխատավայր՝ ք. Երևան, Առնո Բաբաջանյան 42/7 Աշխատանքային Օրեր/Ժամեր՝ Երկուշաբթի-ուբաթ, 13:00-17:00 Աշխատավարձ՝ Մրցունակ, կախված հմտություններից և աշխատանքային փորձից