Գանձապահ՝ «Տիգրան Մեծ» մասնաճյուղում հերթափոխային գրաֆիկով
Կազմակերպություն
Ֆասթ Բանկ ՓԲԸ
Ոլորտ
Աշխատավայրի Հասցե
Դիմելու Վերջնաժամկետ
Բանկային Գործ, Ֆինանսներ և Հաշվապահություն
Երևան, Հայաստան
02/01/2026
Պարտականություններ
Ֆասթ Բան ՓԲԸ-ն հնարավորություն է ընձեռում աշխատանքի անցնել ֆինանսաբանկային ոլորտում և ունենալ մասնագիտական և անձնական արագ աճ։ Եթե դու ուսանող ես կամ նորավարտ, ապա այս աշխատանքի առաջարկը հենց քեզ համար է։
- Կանխիկ մուտքի և ելքի գործարքների ձևակերպումներ
- Վարկերի գումարների տրամադրում և վարկերի մարման գործարքների ձևակերպումներ
- Բանկային հաշիվների բացում
- Ավանդների ձևակերպում, դադարեցում, երկարաձգում
- Փոխանցումների իրականացում
- Արտարժույթի առքի և վաճառքի գործարքների ձևակերպումներ
- Ինկասացիոն ծառայության միջոցով իրականացվող փոխադրումների կազմակերպում, գործարքների ձևակերպումներ
- Կազմակերպության նյութապես պատասխանատու աշխատակիցներին դրամական միջոցների տրամադրում և վերջիններից դրամական միջոցների ընդունում
- Առհաշիվ գումարների տրամադրման և ընդունման գործարքների իրականացում
- Գանձապահների դրամարկղային գործառնությունների ընթացքում ձևավորված փաստաթղթերի ճշտության ստուգում, հաշվառում, գործառնական օրվա ընթացքում ձևավորված փաստաթղթերի հավաքագրում
- Էլեկտրոնային դրամարկղի մատյանի վարում
- Մասնաճյուղի դրամական միջոցների ամենօրյա գույքագրման իրականացում
- Դրամական միջոցների փաստացի առկա միջոցների և <Գործառնական օր> ծրագրի տվյալների հետ համապատասխանության ապահովում
- Գանձապահներին դրամարկղային գործառնությունների համար անհրաժեշտ դրամական միջոցների տրամադրում և վերջնական մնացորդների ընդունում
Պահանջվող Հմտություններ
- Բարձրագույն կրթություն կամ ավարտական կուրսերի ուսանող,
- Համակարգչային ծրագրերի բազային իմացություն (MS Word, MS Excel),
- Հայերենի գերազանց իմացություն, ռուսերենի և անգլերենի իմացությունը ցանկալի է,
- Հաղորդակցման և սպասարկման հմտություններ,
- Սթրեսակայություն և կոնֆլիկտային իրավիճակների կառավարման կարողություն,
- Կարգապահության և պատասխանատվություն բարձր զգացողություն:
- Պահանջվող թեկնածուի մակարդակը
- Չսահմանված
- Մասնագիտական Հմտություններ
- Համակարգչային գիտելիքներ
- Հաճախորդների սպասարկում
- Անձնական հմտություններ
- Խնդիրների լուծում
- Կոնֆլիկտի հարթում
- Ուշադիր
Դիմելու Գործընթաց
Դիմել այստեղ՝
https://shorturl.at/oMJVp
Խնդրում ենք Ձեր դիմումի մեջ նշել, որ տեղեկացել եք այս աշխատանքի մասին MyJob.am կայքից:
Հավելյալ Տեղեկություններ
Աշխատանքային առավելություններ - Մրցակցային արտոնությունների փաթեթ՝ ներառյալ առողջության ապահովագրություն, կատարողականից կախված տարեկան պարգևավճար և աշխատավարձի վերանայում, ուսուցման հնարավորություն և մասնագիտական զարգացման անհատական ծրագիր, աշխատավայրում սպորտի և յոգայի զոնա։