Կորպորատիվ հաճախորդների սպասարկման կենտրոնի ղեկավար
Կազմակերպություն
Ֆասթ Բանկ ՓԲԸ
Ոլորտ
Աշխատավայրի Հասցե
Դիմելու Վերջնաժամկետ
Բանկային Գործ, Ֆինանսներ և Հաշվապահություն
Երևան, Հայաստան
20/12/2025
Պարտականություններ
Ֆասթ Բանկ ՓԲԸ-ի Կորպորատիվ հաճախորդների սպասարկման կենտրոնում առկա է ղեկավարի թափուր հաստիք։
- Կորպորատիվ հաճախորդների ներգրավման և սպասարկման ռազմավարության իրականացում
- Կորպորատիվ վարկային պորտֆելի ձևավորման, վերահսկման և կառավարման գործընթացների համակարգում
- Կորպորատիվ ավանդային և պասիվային պորտֆելի ձևավորման, վերահսկման և կառավարման գործընթացների համակարգում
- Կորպորատիվ բիզնեսի գծով կոմիսիոն եկամուտների ձևավորման, վերահսկման և կառավարման գործընթացների համակարգում
- Թիմի աշխատանքների պլանավորում, կոորդինացում և վերահսկում
- Խոշոր հաճախորդների հետ հարաբերությունների կառուցում, կարիքների բացահայտում և բանկային գործիքների խաչաձև վաճառքի կազմակերպում
- Բիզնես պլանների, բյուջեի կանխատեսման և զարգացման առաջարկությունների պատրաստում
- Տեղեկատվության ճիշտ շրջանառության ապահովում՝ ներքին ստորաբաժանումների հետ համագործակցությամբ
Պահանջվող Հմտություններ
- Բարձրագույն կրթություն տնտեսագիտության կամ բանկային գործի ոլորտում
- Առնվազն 3 տարվա ղեկավարման փորձ բանկային ոլորտում (վաճառքների ոլորտում աշխատանքային փորձը կդիտվի առավելություն)
- Հայերեն, ռուսերեն և անգլերեն լեզուների գերազանց տիրապետում
- Հաճախորդների հետ շարունակական կապի պահպանման և բանակցությունների վարման կարողություն
- Վերլուծական մտածողություն, բանակցելու և որոշումներ կայացնելու կարողություն
- Համակարգչով աշխատելու հմտություն (word, excel ծրագրերի գերազանց տիրապետում)
- Պատասխանատվության բարձր զգացում
Պահանջվող թեկնածուի մակարդակը
- Ավագ
Մասնագիտական Հմտություններ
- Բանկային գործունեություն
- Անձնական հմտություններ
- Առաջնորդության հմտություններ
Դիմելու Գործընթաց
Դիմել այստեղ՝
https://shorturl.at/8Gh63
Խնդրում ենք Ձեր դիմումի մեջ նշել, որ տեղեկացել եք այս աշխատանքի մասին MyJob.am կայքից:
Հավելյալ Տեղեկություններ
Լրացուցիչ տեղեկություն:
Աշխատանքային առավելություններ - Մրցակցային արտոնությունների փաթեթ՝ ներառյալ առողջության ապահովագրություն, կատարողականից կախված տարեկան պարգևավճար և աշխատավարձի վերանայում, ուսուցման հնարավորություն և մասնագիտական զարգացման անհատական ծրագիր, աշխատավայրում սպորտի և յոգայի զոնա։