Կանխիկի կառավարման մասնագետ

Կազմակերպություն
Ֆասթ Բանկ ՓԲԸ
Ոլորտ
Աշխատավայրի Հասցե
Դիմելու Վերջնաժամկետ
Բանկային Գործ, Ֆինանսներ և Հաշվապահություն
Երևան, Հայաստան
08/11/2025
Պարտականություններ
«Ֆասթ Բանկ» ՓԲԸ-ում առկա է Կանխիկի կառավարման մասնագետի ազատ հաստիքը։ - Գլխամասային գրասենյակի Դրամարկղային կենտրոն մուտքագրված կանխիկ դրամի վերահաշվում, ստուգում, տեսակավորում, փաթեթավորում - Կանխիկ մուտքի և ելքի գործարքների ձևակերպումներ - Դրամարկղային կենտրոնի գործառույթների շրջանակներում բանկային հաշիվներին մուտքերի և բանկային հաշիվներից ելքերի գործարքների ձևակերպումներ - Ինկասացիոն ծառայության միջոցով իրականացվող փոխադրումների գործարքների ձևակերպումներ - Կանխիկ դրամի ընդունման, հանձնման, վերահաշվարկի և փաթեթավորման աշխատանքների արդյունքում փաստաթղթերի ձևավորում, պահպանում, հաշվառում
Պահանջվող Հմտություններ
- Հայերենի գերազանց իմացություն - Դրամանիշերի պաշտպանական հատկանիշների, վճարունակության, հնամաշության չափանիշների իմացություն - Թիմում արդյունավետ աշխատելու ունակություն - Գաղտնի տեղեկատվության հետ աշխատելու ունակություն - Նվազագույնը 2 տարվա կանխիկի հետ աշխատանքի փորձ
Դիմելու Գործընթաց
Դիմել այստեղ՝ https://surl.li/fnfsnk Խնդրում ենք Ձեր դիմումի մեջ նշել, որ տեղեկացել եք այս աշխատանքի մասին MyJob.am կայքից:
Հավելյալ Տեղեկություններ
Աշխատանքային առավելություններ - Մրցակցային արտոնությունների փաթեթ՝ ներառյալ առողջության ապահովագրություն, կատարողականից կախված տարեկան պարգևավճար և աշխատավարձի վերանայում, ուսուցման հնարավորություն և մասնագիտական զարգացման անհատական ծրագիր, աշխատավայրում սպորտի և յոգայի զոնա։