Ուսուցանող մարզիչ | Շաղատ (կես դրույք)

Կազմակերպություն
Թումո ստեղծարար տեխնոլոգիաների կենտրոն
Ոլորտ
Աշխատավայրի Հասցե
Դիմելու Վերջնաժամկետ
Կրթություն և Գիտություն
Սիսիան, Հայաստան
05/11/2025
Պարտականություններ
Թումոն նորարարական կրթական կազմակերպություն է, որտեղ 12–18 տարեկան պատանիները բացահայտում են տեխնոլոգիաների աշխարհը։ Թումո Ուսուցանող մարզիչը ուղղորդում և աջակցում է պատանիներին՝ օգնելով նրանց բացահայտել հետաքրքրությունները, գծել իրենց կրթական ուղին, և ստեղծել ոգեշնչող միջավայր, որտեղ գաղափարները վերածվում են իրական փորձի։ Եթե սիրում ես աշխատել դեռահասների հետ, հետաքրքրված ես տեխնոլոգիաներով ու ստեղծագործական ոլորտներով և ուզում ես ձեռք բերել աշխատանքային փորձ՝ սա քո հնարավորությունն է։ - Աջակցել ուսանողների ուսումնական առաջընթացին և օգնել նրանց հասնել իրենց նպատակներին - Ուղղորդել նրանց անհատական ուսումնական պլանի կազմման և վարժանքների իրականացման ընթացքում - Մասնակցել գործնական դասընթացների և նախագծերի կազմակերպմանն ու անցկացմանը - Ստեղծել ոգեշնչող և ընկերական միջավայր, որտեղ ուսանողները կզարգացնեն իրենց հետաքրքրությունները
Պահանջվող Հմտություններ
- Սիրում ես շփվել և հեշտությամբ լեզու ես գտնում դեռահասների հետ - Ունես տարրական գիտելիքներ Թումոյի ոլորտներից առնվազն մեկի մասին (անիմացիա, ծրագրավորում, դիզայն, ֆիլմերի ստեղծում) կամ պարզապես պատրաստակամություն սովորելու - Թիմային ես և ունես լավ հաղորդակցման հմտություններ - Ունես համացանցի հիմնական գործիքների կիրառման հմտություն - Ուսանող ես կամ Թումո շրջանավարտ, և ուզում ես համատեղել սովորելու և փորձ ձեռք բերելու հնարավորությունը
Դիմելու Գործընթաց
Դիմել այստեղ՝ https://surl.li/mbzqvz Խնդրում ենք Ձեր դիմումի մեջ նշել, որ տեղեկացել եք այս աշխատանքի մասին MyJob.am կայքից:
Հավելյալ Տեղեկություններ
Բժշկական ապահովագրություն և զեղչ՝ ճանապարհորդական ապահովագրության համար Աջակցություն աշխատանքային թույլտվության ստանալու և բանկային հաշիվ բացելու հարցում Նոր տարվա լրացուցիչ արձակուրդային օրեր՝ հունվարի 3-ին, 4-ին և 5-ին 5 լրացուցիչ արձակուրդային օրեր Ծննդյան օրվա արձակուրդ