Վարկային վերլուծաբան
Կազմակերպություն
ԳԼՈԲԱԼ ԿՐԵԴԻՏ ՈՒՎԿ ՓԲԸ
Ոլորտ
Աշխատավայրի Հասցե
Դիմելու Վերջնաժամկետ
Բանկային Գործ, Ֆինանսներ և Հաշվապահություն
Երևան, Հայաստան
18/09/2025
Պարտականություններ
- Վարկային հայտերի ուսումնասիրություն, հաճախորդի վարկունակության գնահատում, ֆինանսական վերլուծություն
- Վարկի վերլուծության նպատակով այցելության իրականացում հաճախորդի գործունեության իրականացման վայր՝ անհրաժեշտության դեպքում
- Վարկավորման համար պահանջվող փաստաթղթերի հավաքագրում, վարկային գործի կազմում
- Հաճախորդի հաշվեկշռի, դրամական հոսքերի և ֆինանսական արդյունքների հաշվետվության հիման վրա վերլուծության իրականացում
- Վարկային գործի վերաբերյալ եզրակացության կազմում և ներկայացում վարկային կոմիտեի քննակմանը
- Իր աշխատանքային գործունեության հետ կապված հաշվետվությունների կազմում
- Ընկերության ներքին իրավական ակտերից բխող այլ պարտականությունների կատարում:
Պահանջվող Հմտություններ
- Կրթությունը՝ բարձրագույն
- Աշխատանքային փորձը՝ նվազագույնը 2 տարվա աշխատանքային փորձ՝ բիզնես կամ գյուղատնտեսական վարկավորման ոլորտում
- Համակարգչային գիտելիքները՝ MS Office ծրագրային փաթեթ, առավելություն կհամարվի MS Excel֊ի լավ իմացությունը
- Լեզուների իմացությունը՝ հայերեն (գերազանց)
- Գործարար որակները՝ վերլուծական մտածելակերպ, նախաձեռնողականություն, արդյունքին և նպատակին ուղղվածություն
Դիմելու Գործընթաց
Աշխատանքի համար դիմել ցանկացող և համապատասխան որակավորում ունեցող թեկնածուներին խնդրում ենք հայերեն լեզվով լրացնել կից ներկայացված դիմումի ձևը`
https://www.globalcredit.am/about-us/career.html
կամ ուղարկել կենսագրական տվյալները
hr@globalcredit.am հասցեին՝ պարտադիր նշելով ստորաբաժանման և աշխատատեղի անվանումը, որին հավակնում են:
Հարցազրույցի կհրավիրվեն միայն նախնական փաստաթղթային ընտրություն անցած թեկնածուները:
Խնդրում ենք Ձեր դիմումի մեջ նշել, որ տեղեկացել եք այս աշխատանքի մասին MyJob.am կայքից:
Հավելյալ Տեղեկություններ
Տրամադրվող արտոնությունների փաթեթը՝
- Մրցունակ աշխատավարձ
- Առողջության ապահովագրություն
- Վճարվող ազատ օրեր և ժամեր (day off, time off)
- Արտոնյալ պայմաններով հիփոթեքային և սպառողական վարկեր
- Եռամսյակային պարգևավճարներ
- Երկարամյա աշխատանքի խրախուսման համակարգ
- Նվերներ որոշ տոնական օրերի կապակցությամբ
- Հետբուհական կրթության ֆինանսավորում և այլն
Հասցե՝ ք․Երևան, Սասնա Ծռեր 2