Գլխավոր հաշվապահ / Երեմյան Ֆարմ
Կազմակերպություն
Երեմյան Փրոջեքթս
Ոլորտ
Աշխատավայրի Հասցե
Դիմելու Վերջնաժամկետ
Բանկային Գործ, Ֆինանսներ և Հաշվապահություն
Երևան, Հայաստան
16/08/2025
Պարտականություններ
- Ապահովել հաշվապահական հաշվառման վարումը ՖՀՄՍ ստանդարտներին և ՀՀ և Հարկային օրենսդրության համաձայն, հաշվետվությունների ժամանակին կազմումն ու համապատասխան մարմիններին ներկայացումը
- Վերահսկել և ամփոփել արտադրության բոլոր ցիկլերի հաշվապահական գրանցումների ամբողջականությունը
- Վերահսկել և ամփոփել աշխատողների աշխատավարձի, աշխատավարձին հավասարեցված վճարների և այլ վճարների հաշվարկման աշխատանքները
- Վերահսկել և ամփոփել ձեռք բերված ապրանքանյութական արժեքների ընդունման, պահեստավորման, պահեստավորված միջոցների շարժի հաշվառման աշխատանքները
- Վերահսկել կնքված պայմանագրերի շրջանակներում կատարված աշխատանքների, մատուցված ծառայությունների և մատակարարված ապրանքների գծով փաստաթղթերի ամբողջականությունը
- Վերահսկել և ամփոփել ըստ բյուջետային ծախսերի հոդվածների փաստացի ծախսի հաշվառման իրականացումը
- Ապահովել դեբիտորական և կրեդիտորական պարտքերի հաշվառում` ըստ բյուջետային ծախսերի հոդվածների և դեբիտոր-կրեդիտորների
- Ապահովել հիմնական միջոցների, արագամաշ առարկաների հաշվառումը, իրականացնել ակտիվների մոնիթորինգ՝ ժամանակին և պատշաճ գույքագրման տեսակետից
- Ապահովել վճարումների ժամանակին և պատշաճ կերպով կատարումը և վերահսկումը և դրանց գրանցումը
Պահանջվող Հմտություններ
Գիտելիքներ և որակավորում ՝
- Կրթական աստիճան - բարձրագույն , հաշվապահության, ֆինանսների, բիզնեսի բնագավառներում
- Առնվազն 5 տարվա փորձ ֆինանսական կառավարման, հաշվապահության, բյուջեի կազմման, հաշվետվությունների կազմման, դրամական միջոցների տնօրինման բնագավառներում
- ACCA հաշվապահական որակավորման համապատասխան աստիճանի առկայություն
- Ֆինանսական և/կամ հաշվապահական հաշվառման ծրագրերի ( ՀԾ, 1C և այլ), ինչպես նաև ֆինանսական տվյալների վերլուծության իմացություն
- Հայաստանի աուդիտորների և փորձագետ հաշվապահների պալատի փորձագետ հաշվապահի որակավորումը ցանկալի է
Մասնագիտական ունակություններ՝
- Արդյունքների ստացման նպատակասլացություն
- Գերազանց վերլուծական հմտություններ
- Գերազանց մատուցման և կազմակերպչական հմտություններ
- Խնդիրների լուծման և որոշումներ կայացնելու խորը զարգացած հմտություններ
- Կառավարման հմտություններ
- Պլանավորման և կազմակերպչական հմտություններ
- Համագործակցում/թիմային աշխատանք
- Գրավոր հաշվետվությունների կազմման հմտություններ
Դիմելու Գործընթաց
Հաստիքին դիմելու համար ուղարկե՛ք Ձեր ինքնակենսագրականը՝
hr@yeremyanprojects.com էլ․ հասցեին՝ նշելով պաշտոնը, որի համար դիմում եք:
Խնդրում ենք Ձեր դիմումի մեջ նշել, որ տեղեկացել եք այս աշխատանքի մասին MyJob.am կայքից: