Շեֆ Խոհարար

Կազմակերպություն
Երեմյան Փրոջեքթս
Ոլորտ
Աշխատավայրի Հասցե
Դիմելու Վերջնաժամկետ
Սպասարկում և Անվտանգություն
Երևան, Հաքյաստան
09/08/2025
Պարտականություններ
- Ղեկավարել ընկերությանը պատկանող ճաշարանների խոհանոցների աշխատանքը - Շրջել ճաշարաններով և վերահսկել խոհանոցները - Վերահսկել ճաշարաններում ավագ խոհարարների աշխատանքը - Պատասխանատու լինել հաստատված մենյուի ուտեստների բաղադրատոմսի և պատրաստման տեխնոլոգիայի և որակի պահպանման համար - Համակարգել խոհանոցներում պահեստավորված մթերքի պարբերական գույքագրումը և վերահսկել պահեստավորված մթերքի պահպանման կանոնների պահպանումը - Վերահսկել պատրաստման ժամկետների պահպանումը, ստուգել օգտագործվող մթերքի և պատրաստվող ուտեստների որակը - Հետևել խոհանոցի կարգապահական, սանիտարահիգիենիկ և աշխատանքի անվտանգության կանոններին - Մշակել և իրականացնել իր ղեկավարության տակ գտնվող աշխատակիցների գիտելիքների և հմտությունների շարունակ զարգացման գործողություններ - Իրականացնել խոհարարական անձնակազմի վերջնական ընտրություն - Նոր ճաշարանների բացման ժամանակ մասնակցել ընթացիկ պլանավորման աշխատանքներին - Պարբերաբար բրենդ շեֆին և գլխավոր տնօրենին ներկայացնել տեղեկատվություն և հաշվետվություններ կատարվող ընթացիկ աշխատանքի, խնդիրների և բարելավման անհրաժեշտության վերաբերյալ
Պահանջվող Հմտություններ
- Առնվազն 5 տարվա խոհարարի/ շեֆ խոհարարի փորձ, /ճաշարանային փորձը կդիտվի որպես առավելություն - Թիմեր ղեկավարելու հմտություններ - Միջանձնային հարաբերություններ ձևավորելու և պահպանելու հնարավորություն - Ռիսկերի գնահատման և կառավարման հմտություններ - Պլանավորման գերազանց հմտություններ
Դիմելու Գործընթաց
Հաստիքին դիմելու համար ուղարկե՛ք Ձեր ինքնակենսագրությունը hr@yeremyanprojects.com էլ․ հասցեին՝ նշելով հաստիքի անվանումը թեմա բաժնում կամ զանգահարեք 098594870 Խնդրում ենք Ձեր դիմումի մեջ նշել, որ տեղեկացել եք այս աշխատանքի մասին MyJob.am կայքից:
Հավելյալ Տեղեկություններ
Հաստիքը իրենից ենթադրում է գործուղումներ ՀՀ մարզեր :