Հասարակայնության հետ կապերի համակարգող / PR Coordinator
Կազմակերպություն
ՅՈՒՔՈՄ ՓԲԸ
Ոլորտ
Աշխատավայրի Հասցե
Դիմելու Վերջնաժամկետ
Մարքեթինգ և Վաճառքներ
Երևան, Հայաստան
02/08/2025
Պարտականություններ
Ucom ընկերությունը փնտրում է Հասարակայնության հետ կապերի համակարգողի՝ մեր նորարար և զարգացող թիմին միանալու համար։
- Կազմակերպել և համակարգել ընկերության հասարակայնության հետ կապերի ռազմավարությունը՝ ընկերության ընդհանուր նպատակներին համահունչ
- Մշակել և իրականացնել հաղորդակցման ռազմավարություններ՝ ընկերության տեսանելիությունն ու հեղինակությունը բարձրացնելու համար
- Համակարգել զանգվածային լրատվության միջոցների հետ կապերը և կազմակերպել մեդիա միջոցառումներ՝ մամլո ասուլիսներ, ճեպազրույցներ, հարցազրույցներ և այլն
- Պատրաստել և տարածել մամլո հաղորդագրություններ՝ ապահովելով դրանց բովանդակային համապատասխանությունն ու ազդեցությունը
- Մշակել և կազմել հարցազրույցներ, ելույթներ և այլ հաղորդակցման նյութեր
- Մշտադիտարկել լրատվամիջոցներում ընկերության վերաբերյալ հրապարակումները և քննարկումները՝ պատրաստելով ամփոփիչ հաշվետվություններ և առաջարկություններ
- Մշակել և իրականացնել PR, Կորպորատիվ սոցիալական պատասխանատվության (ԿՍՊ) և հովանավորչական ռազմավարություններ, պլանավորել և իրականացնել արշավներ
Պահանջվող Հմտություններ
- Բարձրագույն կրթություն հաղորդակցման, լրագրության, հասարակայնության հետ կապերի կամ հարակից ոլորտներում
- Առնվազն 7 տարվա աշխատանքային փորձ հասարակայնության հետ կապերի կամ հաղորդակցման ոլորտում
- Հայերենի, անգլերենի և ռուսերենի գերազանց իմացություն
- Լրատվամիջոցների հետ արդյունավետ համագործակցության փորձ
- Լրատվական և PR տեքստերի, այդ թվում՝ մամլո հաղորդագրությունների (press releases), պատրաստման և խմբագրման փորձ
- Մանրուքների նկատմամբ ուշադրություն, նախաձեռնողականություն և թիմում արդյունավետ աշխատելու ունակություն
Դիմելու Գործընթաց
Դիմել այստեղ՝
https://shorturl.at/E9BwO
Խնդրում ենք Ձեր դիմումի մեջ նշել, որ տեղեկացել եք այս աշխատանքի մասին MyJob.am կայքից: