UBPAY արագ դրամական փոխանցումների ծրագրերի ղեկավար

Կազմակերպություն
Յուիբանկ ԲԲԸ
Ոլորտ
Աշխատավայրի Հասցե
Դիմելու Վերջնաժամկետ
Բանկային Գործ, Ֆինանսներ և Հաշվապահություն
Երևան, Հայաստան
15/05/2024
Պարտականություններ
- Հայաստանի Հանրապետությունում և արտասահմանում գտնվող գործընկերների, միջազգային և ֆինանսական կազմակերպությունների հետ իրականացնել հաղորդակցություն, մասնակցել բանակցություններին՝ արագ դրամական փոխանցումներին վերաբերող հարցերով երկարաժամկետ համագործակցություն հաստատելու նպատակով, ապահովել գործընկերների հետ շարունակական գործընկերություն, ներկայացնել և հավաքագրել անհրաժեշտ փաստաթղթեր, կազմակերպել և մասնակցել քննարկումներին - Համակարգի մասնակիցների հետ շարունակական աշխատանքի կազմակերպում և կորդինացում, այդ թվում սեմինարների կազմակերպում, համակարգի և նոր պրոդուկտների ներկայացում - Կատարել արագ դրամական փոխանցումների շուկայի, այդ թվում միջազգային, ուսումնասիրություններ և վերլուծություններ - Իրականացնել վիճակագրական վերլուծություններ - Մասնակցել նոր պրոդուկտների ձևավորման աշխատանքներին - Պատրաստել հաշվետվություններ, զեկույցներ և պրեզենտացիաներ - Ըստ անհրաժեշտության անգլերեն և ռուսերեն փաստաթղթերը թարգմանել հայերեն և հակառակը - Փաստաթղթերի հետ աշխատանք՝ համակարգում, փաստաթղթաշրջանառության իրականացում - Իրավասությունների շրջանակում այլ պարտականությունների և առաջադրանքների կատարում
Պահանջվող Հմտություններ
- Բարձրագույն կրթություն կառավարման, ֆինանսական, տնտեսագիտական, իրավաբանական կամ այլ հարակից ոլորտում - Առնվազն 2 տարվա աշխատանքային փորձ համանման աշխատանքում - Հայերեն, ռուսերեն և անգլերեն լեզուների գերազանց իմացություն - Համակարգչային ծրագրերի գերազանց իմացություն /Microsoft excel, Powerpoint, word/, համացանցից, առցանց հնարավորություններից ու գործիքներից օգտվելու կարողություն, - Գերազանց բանավոր և գրավոր հաղորդակցման հմտություններ, թիմում աշխատելու հմտություն,նախաձեռնող, վերլուծական մտածողություն,կազմակերպչական, ժամանակի կառավարման հմտություններ,կոնֆլիկտային իրավիճակներում արագ կողմնորոշվելու ունակություն,պատասխանատվության զգացում:
Դիմելու Գործընթաց
Հետաքրքրված անձինք, ովքեր համապատասխանում են վերը թվարկված պահանջներին, կարող են ուղարկել իրենց ինքնակենսագրականը (CV), պարտադիր (նկարով)` cv@unibank.am հասցեին` առարկա դաշտում նշելով հաստիքի անունը՝ Ծրագրերի ղեկավար/վերլուծաբան պաշտոնը: Խնդրում ենք Ձեր դիմումի մեջ նշել, որ տեղեկացել եք այս աշխատանքի մասին MyJob.am կայքից:
Հավելյալ Տեղեկություններ
Առաջին փուլում իրականացվում է անձնական տվյալների վերլուծություն` աշխատատեղի պահանջներին համապատասխան: Այս փուլն անցնելու դեպքում թեկնածուները հրավիրվում են հարցազրույցի: Հասցե՝ Չարենցի 12 թիվ 53, 1-5