Տեխնիկական սպասարկման մասնագետ

Կազմակերպություն
Էվոլյուշն
Ոլորտ
Աշխատավայրի Հասցե
Դիմելու Վերջնաժամկետ
Ինժեներական Գործ և Շինարարություն
Երևան, Հայաստան
12/05/2024
Պարտականություններ
- Ապահովել ընկերության շենքային համակարգերի շարունակական սպասարկումն ու պահպանությունը և վերացնել մանր թերությունները - Ղեկավարել կամ վերահսկել այն մասնագետների և ենթակապալառուների աշխատանքը, ովքեր աշխատում են - ընկերության էլեկտրական կայանքների հետ - Հետևել և անհրաժեշտության դեպքում փոխարինել էլեկտրական լամպերը նշանակված բոլոր օբյեկտներում, ըստ անհրաժեշտության - Ըստ անհրաժեշտության կատարել սանտեխնիկայի հետ կապված ոչ բարդ աշխատանքներ - Ապահովել էլեկտրական ենթակառուցվածքի պարբերաբար ստուգումների իրականացումը, ապահովել էլեկտրական ենթակառուցվածքի վերանորոգում և անհրաժեշտ սպասարկումը, անհրաժեշտության դեպքում հրավիրել էլեկտրիկ - Անհրաժեշտության դեպքում կատարել կոսմետիկ վերանորոգումներ, ինչպիսիք են տեղական պատերի ներկումը, ծեփամածիկը, այլ - Կատարել օդափոխման համակարգի հետ կապված անհրաժեշտ բազային աշխատանքներ և վերանորոգումներ, ինչպիսիք են ֆիլտրերի փոխարինումը և լվացումը - Պատշաճ կերպով արձագանքել արտակարգ իրավիճակներին կամ հրատապ խնդիրներին, երբ դրանք ծագում են և դրանց հետևանքով առաջացած խնդիրներին համապատասխան լուծումներ առաջարկել - Կատարել շենքի դռների, բռնակների սպասարկում և վերանորոգում - Անհրաժեշտության դեպքում ապամոնտաժել, տեղադրել և վերանորոգել կահույքի բռնակները, ծխնիները և այլ դետալներ - Ըստ հանձնարարականի տեղափոխել ապրանքներ կամ սարքավորումներ - Կատարել անմիջական ղեկավարի կողմից համակարգերի սպասարկամ վերաբերյալ այլ հանձնարարություններ - Փոխարինել գործընկերներին արձակուրդի, հիվանդության արձակուրդի և այլ բացակայությունների ժամանակ
Պահանջվող Հմտություններ
- Կրթությունը ցանկալի է էլեկտրատեխնիկական ճարտարագիտության ոլորտում կամ հարակից ոլլորտներում - Հայերենի գերազանց իմացություն - Անգլերենի ընթերցանության և գրավոր բազային մակարդակ - Առնվազն 2 տարվա աշխատանքային փորձ փորձ շինարարական համակարգերի սպասարկման և անսարքությունների վերացման ոլորտում - Պատասխանատվության բարձր զգացում - Թիմում աշխատելու ունակություն - Համակարգչային բազային գիտելիքներ
Դիմելու Գործընթաց
Բոլոր հետաքրքրված անձինք կարող են դիմել հետևյալ հղումով՝ https://smrtr.io/k3WGc Խնդրում ենք Ձեր դիմումի մեջ նշել, որ տեղեկացել եք այս աշխատանքի մասին MyJob.am կայքից:
Հավելյալ Տեղեկություններ
- մարզադահլիճով և ճաշարանով համալրված աշխատավայր, - գերժամանակակից հեռարձակման ստուդիայում աշխատանքային փորձ ձեռք բերելու հնարավորություն, - մասնագիտական ​​և անհատական ​​զարգացման հնարավորություններ` կարիերայի աճի հնարավորություն, - առողջության ապահովագրության փաթեթ, - արտոնության քարտ, - անսահմանափակ հասանելիություն աշխարհի ամենամեծ էլեկտրոնային և աուդիո գրքերի հրատարակչին՝ - - Bookboon-ին (էլ․ գրքեր, փոդքաստներ, վիրտուալ live դասասենյակներ, առցանց դասընթացներ և այլն)։