Նախահաշիվ կազմող (сметчик)
20/07/2026
Թերմոռոս Արմենիա ընկերությունը փնտրում է փորձառու նախահաշիվ կազմող մասնագետի։ Մասնագետը պատասխանատու կլինի HVAC նախագծերի ամբողջական նախահաշիվների կազմման, գնագոյացման հաշվարկների և տենդերային գործընթացների արդյունավետ իրականացման համար՝ ապահովելով հաշվարկների ճշգրտությունն ու մրցունակությունը։ Աշխատանքային օրեր և ժամեր՝ երկուշաբթիից ուրբաթ՝ 10:00 - 19:00։ կարող եք ուղարկել Ձեր ինքնակենսագրականը hr@termoros.am էլ․ փոստի հասցեին, վերնագիր դաշտում նշելով “Նախահաշիվ կազմող (сметчик)” անվանումը։ Խնդրում ենք Ձեր դիմումի մեջ նշել, որ տեղեկացել եք այս աշխատանքի մասին MyJob.am կայքից: