Մենեջեր
08/11/2019
Արտադրությանն անհրաժեշտ է աչալուրջ մենեջեր, ով պատասխանատվություն է կրում հացի գիշերային արտադրության, փաթեթավորման, պահեստավորման և առաքման աշխատանքների արդյունավետ կազմակերպման համար: Ղեկավար պաշտոնում (տնօրեն, մենեջեր, արտադրության պետ) աշխատանքային 3 տարվա փորձը պարտադիր է: Գիշերային մենեջերի աշխատանքային գրաֆիկը` 2 օր աշխատում է 19.00-10.00, 4 օր հանգստանում է: Աշխատավարձը՝ 170000 դրամ: Համապատասխան փորձ և աշխատելու ցանկություն ունեցող թեկնածուները կարող են ռեզյումե ուղարկել hr@pano.am էլ. հասցեին: Խնդրում ենք Ձեր դիմումի մեջ նշել, որ տեղեկացել եք այս աշխատանքի մասին MyJob.am կայքից: