Մաքրուհի
08/11/2019
Պահանջվում է 30-45 տարեկան մաքրուհի՝ էլիտար տան մաքրությունն ապահովելու համար: Աշխատանքային պարտականություններ՝ – Ապահովել տան մաքրությունն ու ախտահանումը հատուկ միջոցներով, ներառյալ խոհանոցը և սանհանգույցը – Կատարել այլ հանձնարարություններ` հիմնական պարտականությունների հետ առնչվող Հիմնական պահանջներ՝ – Համապատասխան աշխատանքային փորձը պարտադիր է – Մաքրող միջոցների պատշաճ կիրառման իմացություն – Ուշադրություն մանրուքների հանդեպ – Նրբանկատություն և գաղտնապահություն – Կազմակերպվածություն, կոկիկություն և մաքրասիրություն – Բարեհամբույր և հարգալից վերաբերմունք տան անդամների հանդեպ Աշխատանքի տևողությունը՝ 9:00 – 19:00: Աշխատավարձը՝ 200000 դրամ: Ընդմիջումը՝ գործատուի հաշվին: Աշխատանքը Երևանի կենտրոնում է: Աշխատակցի ընտրությունն իրականացվում է հարցազրույցի միջոցով: Համապատասխան թեկնածուները կարող են իրենց CV-ներն ուղարկել hr@pano.am էլ. hասցեին, կամ զանգահարել երկուշաբթիից ուրբաթ 9.00-18.00 011589991 հեռախոսահամարին: Խնդրում ենք Ձեր դիմումի մեջ նշել, որ տեղեկացել եք այս աշխատանքի մասին MyJob.am կայքից: