Գանձապահ
11/09/2019
Կազմակերպությանն անհրաժեշտ են բարեհամբույր, ժպտերես, արագաշարժ, ուշադիր, պարտաճանաչ գանձապահներ: Պարտականություններ՝ - Բարեհամբույր սպասարկել հաճախորդներին - Օգնել գնորդին ապրանքի ընտրության հարցում - Հետևել դրամարկղի ճիշտ շահագործմանը Պահանջներ՝ - Ցանկալի է բարձրագույն կրթություն - Աշխատանքային փորձը պարտադիր է - Ռուսերեն լեզվի լավ իմացությունը կդիտարկվի որպես առավելություն Վեցօրյա աշխատանքային գրաֆիկ: Աշխատանքային ժամերը` 09:00-17:00, 17:00-24:00: 24:00-ի դեպքում կազմակերպությունը հոգում է աշխատակիցների ճանապարհածախսը: Աշխատավարձը՝ 80000-150000 դրամ: Փորձաշրջան՝ 1 ամիս: Դիմելու համար կարող եք զանգահարել 099061441 հեռախոսահամարին, կամ Ձեր ինքնակենսագրականները ուղարկել foodcourthr@gmail.com էլ. հասցեին թեմա բաժնում նշելով «գանձապահ» հաստիքի անվանումը: Խնդրում ենք Ձեր դիմումի մեջ նշել, որ տեղեկացել եք այս աշխատանքի մասին MyJob.am կայքից: