Կորպորատիվ պրոդուկտների մասնագետ

Կազմակերպություն
Ֆասթ Բանկ ՓԲԸ
Ոլորտ
Աշխատավայրի Հասցե
Դիմելու Վերջնաժամկետ
Բանկային Գործ, Ֆինանսներ և Հաշվապահություն
Երևան, Հայաստան
20/12/2025
Պարտականություններ
«Ֆասթ Բանկ» ՓԲ Ընկերությունը Կորպորատիվ բիզնեսի կառավարման ծառայության պրոդուկտների մասնագետի ազատ հաստիքը զբաղեցնելու համար փնտրում է աշխատակից, ով պետք է իրականացնի հետևյալ գործառույթները՝ - Կորպորատիվ պրոդուկտների նախագծի պլանի (ինչպես նաև պայմանների, սակագների և ֆինանսական մոդելի) մշակում, ներկայացում, համաձայնեցում համապատասխան ստորաբաժանումների հետ և հաստատման ներկայացում - Ներդրվող նոր պրոդուկտների և գործող պրոդուկտների օպտիմալացման, բիզնես-գործընթացների կատարելագործման հետ կապված նորագույն տեխնոլոգիաների և ծրագրային լուծումների տեխնիկական առաջադրանքների (ֆունցիոնալ պահանջների) մշակում, ներկայացում և համաձայնեցում - Պրոդուկտի ներդրումից առաջ ֆունկցիոնալ պահանջների թեստավորում, ինչպես նաև ներկայացված ֆունկցիոնալ պահանջների արդյունքում կատարված փոփոխությունների և լրացումների թեստավորում - Պրոդուկտի փորձնական մեկնարկի արդյունքների վերլուծություն, նաև մասնաճյուղերի հետադարձ կարծիքների հավաքագրում, առաջարկների ներկայացում վերջինիս լայնամասշտաբ մեկնարկի կամ դադարեցման մասով, անհրաժեշտության դեպքում՝ պրոդուկտի լրամշակում - Նոր պրոդուկտների, նոր բիզնես-գործընթացների մասով, ինչպես նաև գործող պրոդուկտների/ծառայությունների փոփոխման մասին, մասնաճյուղային ցանցի աշխատակիցների ուսուցանում - Շուկայի պարբերաբար ուսումնասիրություն և վերլուծություն, նոր պրոդուկտների/ ծառայությունների մշակում, գործող պրոդուկտների մրցունակության գնահատում, պայմանների, սակագների ու գործընթացների գծով փոփոխության առաջարկների ներկայացում և հաստատում - Պարբերական հարցումների իրականացում մասնաճյուղեր՝ պրոդուկտների/ գործընթացների վերաբերյալ առաջարկների ստացման նպատակով: Աշխատակիցների առաջարկների հավաքագրում, վերլուծություն և մշակում, արդյունավետ առաջարկների ընտրում, դրանց դասակարգում և համապատասխան միջոցառումներ իրականացում - Ընթացիկ աշխատանքների կազմակերպում և վերահսկում
Պահանջվող Հմտություններ
Անհրաժեշտ հմտություններ - Բարձրագույն կրթություն - Առնվազն մեկ տարվա աշխատանքային փորձ ֆինանսաբանկային ոլորտում - Համակարգչով աշխատելու հմտություն (word, excel ծրագրերի գերազանց տիրապետում) - Ռուսերեն և Անգլերեն լեզուների տիրապետում - Թիմում տարբեր իրավիճակներում համագործակցելու, շփվելու և աշխատելու միջանձնային հմտություններ Պահանջվող թեկնածուի մակարդակը - Միջին մակարդակ - Մասնագիտական Հմտություններ - Վերլուծական մտածողություն - Անձնական հմտություններ - Բանակցությունների հմտություններ
Դիմելու Գործընթաց
Դիմել այստեղ՝ https://shorturl.at/E2wFq Խնդրում ենք Ձեր դիմումի մեջ նշել, որ տեղեկացել եք այս աշխատանքի մասին MyJob.am կայքից:
Հավելյալ Տեղեկություններ
Աշխատանքային առավելություններ - Մրցակցային արտոնությունների փաթեթ՝ ներառյալ առողջության ապահովագրություն, կատարողականից կախված տարեկան պարգևավճար և աշխատավարձի վերանայում, ուսուցման հնարավորություն և մասնագիտական զարգացման անհատական ծրագիր, աշխատավայրում սպորտի և յոգայի զոնա։